Համաձայն ք. Երևան ավագանու 25.12.12 թիվ 563-Ն որոշման Երևան քաղաքում ավտոկայանատեղի տեղական տուրքի հավաքագրումը իրականացվում է հետևյալ կերպ`
- SMS վճարմամբ
Ա գոտի 1045 համարին / 300 դրամ 1 ժամի համար
Բ գոտի 5045 համարին / 200 դրամ 1 ժամի համար - բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով
- էլեկտրոնային եղանակով (ArCA, VISA, MasterCard, MIR)
Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է՝ Ա գոտու համար 900015002430, Բ գոտու համար 900015211593 հաշվեհամարներինին, նպատակ դաշտում նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի:
Այն դեպքում երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում: